Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես հիմա գտնվում եմ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում, սա մեկն է այն հյարյուրավոր դպրոցներից, որը կառավարությունը փորձում է փակել։ Գիտեք, որ օպտիմալացման քողի տակ հարյուրավոր դպրոցներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում փակվում են, դա հիմնականում սահմանամերձ և փոքր համայնքների դպրոցներն են։ Դա անթույլատրելի է։
Դպրոցների փակումը հանգեցնելու է նրան, որ գյուղում արտագաղթի տեմպերը ահագնանալու են։ «Հայաստան» դաշինքի իշխանության գալու պարագայում մենք բացառելու ենք սահմանամերձ փոքր համայնքների դպրոցների փակելու այս խայտառակ ծրագիրը։
«Հայաստան» դաշինքի ծրագրում ներառված է նաև 15 տարի ստարժ ունեցող մանկավարժների ավտոմատ ատեստավորումը և պատշաճ աշխատավարձի նշանակումը»։