00:00:00

Դատապարտյալին երկարատև տեսակցության եկած կնոջ կոշիկների միջից տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել

18:33, 15 մայիս 2026 Իրավական

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը փորձելու է թմրամիջոց փոխանցել հիմնարկ։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել երկարատև տեսակցության եկած կնոջը։

Խուզարկության արդյունքում  կնոջ հագին եղած սպորտային կոշիկների միջից հայտնաբերվել է 10 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր՝

  • 5,8 գր դեղնավուն զանգված,
  • 6,2 գր բաց դարչնագույն, փոշենման զանգված,
  • 6 գր մարիխուանային նմանվող զանգված,
  • 5 գր սպիտակ, բյուրեղանման զանգված։

Կինը ձերբակալվել է «Սևան» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր