00:00:00

Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի։

16:13, 15 մայիս 2026 Քաղաքականություն

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը ընտանիքի օրվա առիթով․ 
Ընտանիքը պետության հիմքն է։
 
Հենց ընտանիքում են ձևավորվում մարդու հավատը, արժեհամակարգն ու կապը հայրենիքի հետ։ Պետության ուժը սկսվում է այստեղից՝ սիրով, հոգատարությամբ ու միասնականությամբ։
 
Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի։
 
Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ երեխաների ծնունդը լինելու է վստահության ու խաղաղ ապագայի խորհրդանիշ, որտեղ ընտանիքներն ապրելու են ապահով, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով՝ իրենց հայրենի հողի վրա։
 
Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի միջազգային օրվա առթիվ ՝ մաղթելով սեր, համերաշխություն և խաղաղություն մեր տներում ու մեր երկրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր