00:00:00

Արցախցիների վերադարձի իրավունքն անօտարելի իրավունք է. Քոչարյան

20:48, 14 մայիս 2026 Քաղաքականություն

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով վերջինս ուղղակիորեն պահանջել էր Քոչարյանի կալանավորումը։

Քոչարյանը, մասնավորապես, ասել է.  «Այսօր հայտարարել է, թե ես պետք է բանտում նստեմ։ Լեռնային Ղարաբաղն ունեցել է 4 նախագահ։ Երեքը Բաքվի բանտում են։ Երևի «հեռակառավարման վահանակով» ասել են՝ չորրորդն էլ բանտում լինի»:

Նա անդրադարձել է նաև Արցախ վերադառնալու մասին հարցին և նշել, որ դա բարդ ու ցավոտ խնդիր է։

«Վերադարձի իրավունքն անօտարելի իրավունք է, խոսքը պատերազմի մասին չէ, սակայն իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մասին՝ համարելով այն կոնֆլիկտածին»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները նման կերպ են համարում այն ամենը, ինչը կարող է Ալիևի սրտով չլինել։

ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է նաև, որ բանակցային գործընթացը բարդ է, սակայն դրանից հրաժարվելը մեծ սխալ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր