00:00:00

Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ

15:57, 14 մայիս 2026 Քաղաքականություն

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ։

 

«Մասնավորապես՝ որոշման որոշ սահմանումներ հնարավորություն չեն տալիս փորձաքննվողներին, երբ արձանագրվել են գործառույթների զգալի խանգարումներ, սակայն՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո, օժանդակող միջոցներով (հենակով, պրոթեզավորմամբ կամ որոշ պաթոլոգիաների դեպքում ՝սայլակով) վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը՝ կրկին դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը»,– հայտարարվեց Կառավարության՝ մայիսի 14-ի նիստում։

 

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում՝ որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր