00:00:00

«Մեկնաբանություն չունեմ». Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց Դավիթ Բաբայանի ուղերձը

14:40, 14 մայիս 2026 Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ուղերձը։

«Մեկնաբանություն չունեմ»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Նա դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային իրավունքի պաշպաններին` նշելով, որ անհետացել են իր վերաքննիչ բողոքն ու դատարանում իր վերջին խոսքի սղագրությունը։

Բաբայանը նշել է, որ Բաքվի դատարանում «դատավարությունն» ընթացել է բոլոր հնարավոր խախտումներով։ Արցախի նախկին արտգործնախարարը կոչ է արել օգնել իրենց ձայնը բարձրացնելու միջազգային կառույցներում` արդարությունը վերականգնելու համար։

Նա նաև պատմել է իր և Բաքվում պահվող մյուս գերիների նկատմամբ վերաբերմունքի, իրենց գերեվարման պայմանների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր