00:00:00

Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․

23:39, 13 մայիս 2026 Իրավական

Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա անչափահասը դասընկերների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։

Միջադեպի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։

Աշտարակի համայնքային ոստիկանների տեղեկություններով պարզվել է, որ ապրիլի 17-ին անչափահասի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։

Անչափահասի մայրը մայիսի 11-ին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և բուժօգնության տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։

ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր