00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են

20:22, 12 մայիս 2026 Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումները, հնարավորություններն ու ռիսկերը։ Այս մասին հայտնել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը։

«Տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղությունը կառուցվում է ոչ միայն քաղաքական բանակցություններով, այլ նաև մարդկանց միջև վստահությամբ։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում այսօր կա նոր հնարավորություն, և կարևոր է, որ հասարակությունները նույնպես ներգրավված լինեն այդ ճանապարհին։ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը»,- գրել է Քոչինյանը։

Նա հավելել է, թե կայուն խաղաղությունը ձևավորվում է երկխոսության, վստահության և երկարաժամկետ համագործակցության միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր