00:00:00

Ու՞մ հովանավորյալն է Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը. երկակի ստանդարտներ

09:45, 12 մայիս 2026 Քաղաքականություն

Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նշենք, որ այս տարվա ապրիլի 18-ին հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Պողոսյանին և իր որդուն, մի շարք մեղադրանքներ առաջադրելով, որոնց մեջ էր պաշտոնական դիրքի չարաշահումը և պաշտոնեական կեղծիքը։

Սակայն ի զարմանս շատ շատերի վերջինիս աշխատանքային գործունեությունը չկասեցվեց։ Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին ձերբակալվեցին բուհի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ, որոնք իրենց ներկայացված տարբեր մեղադրանքները չեն ընդունել և գործը ուղարկվել է դատարան, սակայն նրանց աշխատանքային գործունեությունը կասեցվել է։ Պայմանավորված այս հանգամանքով, որ ըստ էության նույն մեղադրանքով մեկ պաշտոնյայի գործունեությունը կասեցվում է, մյուսինը՝ ոչ, մամուլի հրապարակումների համաձայն ունեն «դասական բացատրություն»։ Մասնավորապես մամուլի հրապարակումների համաձայն Մարիամ Իսպիրյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշանակված կադրերից և վայելում է նրա բարձր հովանավորչությունը, և անգամ կատարված ենթադրյալ հանցագործությունը հիմք չի դառնում նրա գործունեության կասեցման համար։

Բացի այդ տեղեկությունների համաձայն Մարիամ Իսպիրյանը ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանի մտերիմներից է։ Այլ կերպ ասաց տիկին պրոռեկտորը թիկունքին կանգնած պաշտոնյաների պակաս չունի, ինչով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ նա մինչ այժմ համալասարանում է, ավելին՝ իր կաբինետում ու իր նույն պաշտոնին։ Irakanum.am-ի հետ զրույցում սակայն ինչպես և սպասելի էր Անդրեասյան Ժաննայի խորհրդական Արման Անդիկյանը հերքեց տեղեկությունները, թե մտերիմ է Մարիամ Իսպիրյանի հետ։ «Ես ընդհանրապես իր հետ առնչություն չունեմ»,- ասաց Անդիկյանը, սակայն նշեց, որ աշխատանքի բերում է ճանաչում Իսպիրյանին և այլ հարցերի չի պատասխանելու։ Խորհրդականը թեմայի վերաբերյալ այլ հարցեր առաջարկեց գրավոր ուղարկել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր