00:00:00

Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին

22:07, 11 մայիս 2026 Իրավական

Մայիսի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում «Սպիտակի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վայր ընկնելու հետևանքով, «ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էնֆիզեմա» ախտորոշումով, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Վիրավորը Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Ա․-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր