00:00:00

«Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապես չի դիմանում թվերի ծանրությանը, քանզի պատմությունը գնահատվում է փաստերով, իսկ փաստերը հստակ են. Տեր Արարատ

20:00, 11 մայիս 2026 Քաղաքականություն

Տեր Արարատ քահանա Պողոսյանը «Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը» վերտառությամբ հրապարակում է արել։

« «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը։ Եթե մի տարածքում տասնամյակներով ու դարերով ապրում է հարյուր հազարավոր հայ բնակչություն, գործում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ և մշակութային հաստատություններ, ապա այդ տարածքի հայկական ինքնությունը ժխտելը պատմական փաստերի կոպիտ անտեսում է։

Ահա փաստերը.

Ժողովրդագրություն

• 1851 թ.՝ Արցախում արձանագրվել է 51,000 հայ բնակչություն, 203 բնակավայր

• 1886 թ.՝ 193,000 հայ բնակիչ, որից միայն Շուշիում՝ 20,000 հայ

• 1893/94 թթ.՝ 126,026 հայ բնակիչ (22,052 տուն)

• 1909 թ.՝ 190,000 բնակիչ, 226 գյուղ

• 1922 թ.՝ նույնիսկ պատերազմներից ու կոտորածներից հետո՝ 63,752 հայ բնակիչ

• 2015 թ.՝ 151,000 բնակիչ

Շուշիի հայ բնակչությունը

• 1851 թ.՝ 7,692

• 1886 թ.՝ 20,000

• 1893 թ.՝ 21,000

• 1897 թ.՝ 14,420

• 2009 թ.՝ 3,900

• 2020 թ.՝ 4,100

Եթե «չենք ապրել», ապա ինչպե՞ս էր Շուշին տասնյակ հազարավոր հայերով բնակեցված։

Կրթական կյանք

• 1893/94 թ.՝

- 17 ծխական դպրոց

- 46 ուսուցիչ

- 1,686 աշակերտ

• 1909 թ.՝

- 68 դպրոց

- 102 ուսուցիչ

- 4,586 աշակերտ

Սա պատահական ներկայություն չէ։ Սա կազմակերպված հայկական կրթական համակարգ է։

Եկեղեցական և հոգևոր կյանք

• 1893 թ.՝ 215 գործող եկեղեցի

• 1909 թ.՝ 221 եկեղեցի

• 1914 թ.՝ 222 եկեղեցի ու վանք

Քահանաներ

• 1851 թ.՝ 214

• 1893 թ.՝ 229

• 1909 թ.՝ 219

• 1914 թ.՝ 180

Հարյուրավոր եկեղեցիներ և հարյուրավոր հոգևորականներ չեն առաջանում դատարկ տարածքում։

Արցախի հայկական հաստատությունների շարունակականությունը

• 2004 թ.՝ 17 գործող եկեղեցի

• 2016 թ.՝ 49

• 2018–2020 թթ.՝ 66 եկեղեցի ու վանք

Պատմությունը դատում են փաստերով, ոչ թե հայտարարություններով։

Արցախում հայը ոչ միայն ապրել է, այլև՝ կառուցել է, սովորեցրել է, աղոթել է, ստեղծել է համայնք, պահել է դպրոց, շենացրել է քաղաք ու գյուղ։

Ուստի, երբ հարց է հնչում՝ «ի՞նչով էր Արցախը մերը», պատասխանը տրված է հենց վիճակագրությամբ. 190.000 հայ բնակչությամբ, 226 գյուղով, 221 եկեղեցով, 68 դպրոցով, 4.586 աշակերտով, 102 ուսուցիչով և Շուշիի տասնյակ հազարավոր հայ բնակչությամբ։

Երբ 1851-2020 թվականը փաստաթղթերով արձանագրված են հարյուրավոր հայկական բնակավայրեր, մինչև 190,000 հայ բնակչություն, տասնյակ դպրոցներ, հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ և հարյուրավոր եկեղեցիներ, «Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապես չի դիմանում թվերի ծանրությանը, քանզի պատմությունը գնահատվում է փաստերով, իսկ փաստերը հստակ են՝ Արցախը եղել է հայկական ոչ թե հայտարարություններով, այլ այնտեղ ապրած, ստեղծած ու իր ներկայությամբ այդ հողը հազարամյակներով հայկական պահած հայ ժողովրդի կյանքով»,- գրել է Տեր Արարատը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր