00:00:00

Վեհափառի ու Սամվել Կարապետյանի ողջագուրումը շահարկվում է դիտավորությամբ. Մայր Աթոռ

19:49, 11 մայիս 2026 Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարծում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպման ժամանակ տեղ գտած ողջագուրումը շահարկվում է ակնհայտ դիտավորությամբ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Ողջագուրվելը քրիստոնեական ողջույնի ընդունված ձև է, որը կիրառվում է ինչպես Սուրբ Պատարագների, այնպես էլ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում։ Ամենայն Հայոց Հայրապետի և տիար Սամվել Կարապետյանի հանդիպմանը տեղ գտած ողջագուրումը շահարկվում է ակնհայտ դիտավորությամբ, ինչն անընդունելի է», – նշել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել էր տնային կալանքի մեջ ապօրինաբար գտնող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, որը նաև Մայր Աթոռի առանցքային բարերարներից է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր