00:00:00

Եգիպտոսում այսօր տեղի կունենա նախագահ Սիսիի երդմնակալությունը

14:41, 02 հունիս 2018 Աշխարհ

Եգիպտոսում այսօր տեղի կունենա երկրորդ ժամկետում ընտրված նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսիի երդմնակալությունը: Արարողությունը կանցկացվի Կահիրեի կենտրոնում գտնվող Ներկայացուցիչների պալատի շենքում: Ծրագրվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն բոլոր՝ 595 պատգամավորները, կառավարության անդամները, մահմեդականների և քրիստոնյաների հոգևոր առաջնորդները: Երդմնակալությունից հետո եգիպտական խորհրդարանի բակում կհնչեն համազարկային 21 կրակոցներ, որից հետո խորհրդարանի խոսնակն ու Եգիպտոսի նախագահն ուղերձով կդիմեն ժողովրդին: Հիշեցնենք, որ ալ-Սիսին հաղթել էր մարտի 26-28-ն անցկացված նախագահական ընտրություններում: Նրան աջակցել էր ընտրողների 97 տոկոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր