Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանը շարունակում է տնօրինել թեմի ֆինանսական միջոցները՝ չնայած նրան, որ Վեհափառ Հայրապետի որոշմամբ զրկվել է պաշտոնից ու լիազորություններից։
Լրագրողների հետ հանդիպմանը Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ դատարանը գործը դիտարկել է որպես աշխատանքային վեճ և հայցի ապահովման միջոց կիրառել՝ արգելելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և այլ անձանց խոչընդոտել Սարոյանի լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ բանկային հաշիվների տնօրինման հարցում։
Փաստաբանի խոսքով՝ սա վտանգավոր նախադեպ է, քանի որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին ինքնակառավարմանը։
Զոհրաբյանը նշեց, որ կարգալույծ հայտարարված Սարոյանն այսօր դատարանի որոշման և հարկադիր կատարողի «կամայական մեկնաբանության» հիմքով շարունակում է գործարքներ կատարել թեմի հաշվեհամարներով։ Նրա ներկայացմամբ՝ միայն ապրիլի 1-ի դրությամբ թեմի հաշիվներից դուրս է գրվել ավելի քան 15 մլն դրամ։