Իրանական հրթիռները հարվածել են Էրբիլ նահանգում գտնվող քրդական «Կոմալա» ընդդիմադիր կուսակցությանը պատկանող թիրախներին՝ վնասելով ենթակառուցվածքները: Այս մասին տեղեկացնում է քրդական rudaw.net լրատվական գործակալությունը։
Ինչպես հաղորդվում է՝ հարվածը ներառել է երեք հրթիռ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Նշվում է նաև, որ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր Թեհրանը «հարվածել է Կոմալայի դիրքերին և շտաբներին ավելի քան 76 հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով»: