00:00:00

«Արցախ», «Ղարաբաղյան շարժում» և «հայ զինվոր» բառերը հեռու պահեք ձեր կեղտոտ բերաններից. Արման Թաթոյան

12:38, 10 մայիս 2026 Քաղաքականություն

«Արցախ», «Ղարաբաղյան շարժում» և «հայ զինվոր» բառերը հեռու պահեք ձեր կեղտոտ բերաններից։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։

 

«1988 թվականին հայ ժողովուրդը որոշեց, որ առաջին Հայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը երբեք այլևս չի կրկնվելու ու դա պարտադրված շարժում էր: Առաջին պատերազմում հաղթելով՝ մենք դա ապահովեցինք։ Քո ղեկավարության ներքո երկրորդ Արցախյան պատերազմը պարտվելով՝ մենք ապրեցինք երկրորդ ցեղասպանությունը»,- ասել է Արման Թաթոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր