00:00:00

Կա վտանգ, որ նույն «խաղաղությունը», որը նա բերեց Արցախին, հանկարծ չբերի Սյունիքին. Սամվել Կարապետյան

22:52, 09 մայիս 2026 Քաղաքականություն

 

 

Երբ Փաշինյանը այցելում է Հայաստանի հարավ՝ վտանգ է առաջանում, որ նույն «խաղաղությունը», որը նա բերեց Արցախ, կարող է բերել նաև Սյունիք։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։

«Ինչ է խոսում Նիկոլ Փաշինյանը, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Նա արդեն կորցրել է իրականությունը, կորցրել է հայ ժողովրդին, բայց ինձ շատ է անհանգստացնում, երբ Նիկոլ Փաշինյանը այցելում է Հայաստանի հարավ, քանի որ կա վտանգ, որ նույն «խաղաղությունը», որը նա բերեց Արցախին, հանկարծ չբերի Սյունիքին»,– ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով երեկվա հանրահավաքին, կուսակցության նախագահը նշել է, որ իր համար անակնկալ է եղել իր տան բակում այդքան մարդ տեսնելը. «Ինձ համար շատ հետաքրքիր էր։ Քանի որ դուք սյուրպրիզ էիք պատրաստել, ես պատկերացում չունեի, որ տանից դուրս գալուց բակում կտեսնեմ այդքան մարդ։ Ես մտածում էի, որ բոլորը ցանկապատի այն կողմում պետք է լինեն, և տանից հենց դուրս եկանք, անմիջապես ես հիշեցի 2025 թվականի հունիսի 17-ը, երբ նույնպես տանից դուրս գալիս, տեսա մարդկանց, ովքեր պայքարում էին ոստիկանության դեմ ինձ չկալանավորելու համար։

Մայիսի 9-ը եղել և մնում է Հաղթանակի օր։ Հաջորդ մեծ հաղթանակը, մեր ժողովրդի հետ միասին, կկերտենք հունիսի 7-ին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր