00:00:00

«Եթե Զելենսկին ուզում է հանդիպել, թող զանգահարի Մոսկվա, Պուտինը պատրաստ է». Ուշակով

21:46, 09 մայիս 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը վերահաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մոսկվայում։

«Մեր նախագահը մի քանի անգամ արդեն ասել է՝ եթե Զելենսկին ուզում է, խնդրեմ, թող զանգահարի Մոսկվա, մենք պատրաստ ենք ընդունել նրան, բանակցել»,- ասել է Ուշակովը՝ լրագրողներին։

Հարցին՝ Զելենսկին այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների միջոցով ուղերձներ կամ խնդրանք փոխանցե՞լ է Պուտինին հնարավոր հանդիպման վերաբերյալ, Ուշակովը պատասխանել է՝ տարբեր անձանց միջոցով եղել են այդպիսի ուղերձներ, նույնիսկ Թրամփի միջոցով։

«Թող ինքը զանգահարի (Զելենսկին-խմբ.), այլապես մեզ ինչ-որ բաներ է փոխանցում, հետո այդ ամենն օդում կախված է մնում»,- հավելել է Ուշակովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր