Մենք նոր ենք սկսում նախընտրական քարոզարշավը, և այդ նախընտրական քարոզարշավը կարելի է բնութագրել՝ հնչեցնելով ընդամենը մի քանի թվեր։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Կապանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«27։ Ուղիղ 27 ամիս է, ինչ Հայաստանի սահմաններում հակառակորդի կրակոցներից ոչ մի զինծառայող չի զոհվել և չի վիրավորվել։
Վեց։
Վեց ամսով կրճատվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, և դա նույնպես հնարավոր է դարձել երկար սպասված խաղաղության հաստատման շնորհիվ։
10 000։
Ընդամենը մի քանի ամիս առաջ թոշակները բարձրացել են 10 000 դրամով։
Զրո։
Զրո դրամ։ Ահա թե որքան կարժենա մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին և բոլոր թոշակառուներին բժշկական օգնությունը, քանի որ մենք ներդրել ենք պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը», - ասել է Ռուբինյանը։