00:00:00

ԱՄՆ վարչակազմի՝ Մոսկվա այցելության հեռանկարներ դեռ չկան. Պեսկով

18:05, 09 մայիս 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա ներկայումս չի նախապատրաստվում:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Կրեմլի խոսնակի հայտարարությունը:

«Ոչ, դեռևս իրական ծրագրեր չկան»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Ուիթքոֆի Ռուսաստան այցելելու իրատեսական հեռանկար։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ նա պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա՝ Պեսկովը նշել է, որ Թրամփը խոսում է պարզապես պատրաստակամության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր