00:00:00

Կալանքի կիրառման մեծաքանակությունը շարունակում է մտահnգիչ մնալ․ Անահիտ Մանասյան

15:41, 09 մայիս 2026 Քաղաքականություն

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է, և հարցը պետք է համակարգային եղանակով շուտափույթ հասցեավորվի: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսել է Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում։

«Տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս խնդրի շարունակական առկայությունը չի կարելի պայմանավորել նրանով, որ որոշումները կայացվում են անհատական գործերով:

Այդպիսի տրամաբանությունն ավելի շատ նմանվում է «կոլեկտիվ անպատասխանատվության»: Կալանքի ինստիտուտին առնչվող խնդիրները պետք է հաղթահարել համակարգային լուծումներ գտնելու համատեքստում»,- ասել է Մանասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր