ՀՀ-ն աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն ՀՀ-ի հարկատուների տրամադրած գումարներից․ լրագրողներին ասաց Սամվել Շահրամանյանը։
«Մենք ունեինք հանքարդյունաբերություն, ունեինք գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնց դուրսբերման և ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացվում էին ՀՀ պետբյուջե, որից մի մասը վճարվում էր որպես միջպետական վարկ։
Արցախը Հայաստանի համար վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։ Առաջին հարվածն արցախցիներն են իրենց վրա վերցրել»,- ասել է նա։