Ռուսաստանը շարունակելու է իր նախորդ սերունդների ավանդույթները՝ օգտագործելով ժամանակակից մարտական փորձը, ստեղծելով առաջադեմ ու եզակի զինատեսակներ և զարգացնելով դրանց զանգվածային արտադրությունը․ շքերթում ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինն ընդգծել է նաև, որ հաղթանակը կերտվում է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում։ Իսկ հաջողության հիմքում ընկած են ժողովրդի բարոյական ուժը, քաջությունը, միասնականությունն ու ցանկացած մարտահրավեր հաղթահարելու կարողությունը։
«Մենք ունենք ընդհանուր նպատակ, և մեզանից յուրաքանչյուրն անձնական ներդրում ունի հաղթանակի գործում», - ասել է նա։
Պուտինը հայտարարել է. «Մենք միասին ենք։ Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի»։