00:00:00

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի լսել Զելենսկու հայտարարությունը, թե ուկրաինական ԱԹՍ-ները «բզզալու են» Մոսկվայի Կարմիր հրապարակի վրա

10:57, 09 մայիս 2026 Քաղաքականություն

ՀՀ-ՌԴ հարաբերությունները լայն օրակարգում են, եթե ընդհանուր սպեկտրը հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում, այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

Հարցին՝ արդյոք Վոլոդիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տալը բարեկամական վերաբերմու՞նք էր ՌԴ-ի հանդեպ՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ Երևանում կազմակերպվել է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, և պահպանել են անցկացման ֆորմատը. «Այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում, հետևել ենք ֆորմատին»։

 

Արմեն Գրիգորյանը չի լսել Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, թե ուկրաինական ԱԹՍ-ները այսօր՝ մայիսի 9-ին, բզզալու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրա. «Հաշվի առնենք, որ չենք կարող հետևել, թե ով ինչ հայտարարություններ է անում, կարևորը ՀՀ դիրքորոշումն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր