00:00:00

Ճշմարտությունը պետք է հաղթի ստին, հույսը՝ հուսահատությանը, համերաշխությունը՝ պառակտմանը.Նաիրի Սարգսյան

13:29, 08 մայիս 2026 Քաղաքականություն

Այսօր պաշտոնապես մեկնարկում է ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ 

 

Խորհրդանշական օր է․ ճիշտ ութ տարի առաջ այս օրը մեր երկիրը պատմական շրջադարձ ապրեց՝ մեծ հույսերով, հավատով ու փոփոխությունների սպասումով։

 

Դեռևս գործող իշխանությունը, ստելով հասավ իշխանության, և արդեն 8 տարի շարունակաբար ստելով ժողովրդին ոչ միայն փոքրացրեց մեր երկիրը՝ զոհելով հազարավոր լուսավոր մեր եղբայրներին, այլև սպանեց այն հույսն ու ոգևորությունը, որը 2018 թվականի մայիսի 8-ին լցրել էր Հանրապետության հրապարակը։

 

Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ։ 

Ճշմարտությունը պետք է հաղթի ստին, հույսը՝ հուսահատությանը, համերաշխությունը՝ պառակտմանը, իսկ ուժեղ ու արժանապատիվ պետության գաղափարը՝ թուլության ու պարտվողականության մթնոլորտին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր