ՔՊ-ն քարոզարշավի մեկնարկը սկսել է Սյունիքի մարզից։
Նիկոլ Փաշինյանն Անգեղակոթում հայտարարեց, որ պետք է տեր կանգնել պետությանն ու խաղաղությանը։
«Մայիսի 28-ին ով հնարավորություն ունի՝ թող գա Հանրապետության հրապարակ, մենք ձեզ ուզում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին, ուզում ենք ցույց տալ, թե մեր բանակում ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա։