Վեդիում մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանին նույնպես 2 ամսով կալանավորեցին։
Տեղեկությունը լրատվամիջոցներին Քննչական կոմիտեից են հայտնել։
Այսօր նույն ժամկետով կալանավորել էին նաև անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող 65-ամյա Դավիթ Այնազյանին։
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։