00:00:00

ԱՄՆ Վաշինգտոնի հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել ադրբեջանամետ սենատորների վերաբերյալ

ԱՄՆ Վաշինգտգոնի Հայ դատի գրասենյակը կոչով է հանդես եկել՝ հայտնելով ադրբեջանամետ գործիչների մասին։                                                      

 

Այս ընտրական փուլում ԱՄՆ Հայ դատի գրասենյաը  նպատակ ունի Կոնգրեսից հեռու պահել ադրբեջանական բռնապետ Իլհամ Ալիևի հակահայ դաշնակիցներին, այդ թվում՝ կոնգրեսականներ Հենրի Կուելյարին, Սթիվ Քոհենին, Ռենդի Ֆայնին և Նյու Հեմփշիրից Սենատի թեկնածու Ջոն Է. Սունունուին։

Տեխասից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուելյարը (Ադրբեջանի հարցերով խմբի համանախագահ), ով ստացել է 600 հազար դոլարի ադրբեջանական կաշառք՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Արցախի և Հայաստանի դեմ ուղղելու համար։

Թենեսիից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Քոհենը (Ադրբեջանի հարցերով խմբի համանախագահ), ով արդեն երկու տասնամյակ թունավոր հարձակումներ է իրականացնում Արցախի, Հայաստանի և ամերիկահայերի դեմ։

Նյու Հեմփշիրից ԱՄՆ Սենատի թեկնածու Ջոն Է. Սունունուն, որի ընտանիքը շահույթ է ստանում էթնիկ զտման ենթարկված Արցախում Anglo Asian Mining ընկերության գործունեությունից։

Ֆլորիդայից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռենդի Ֆայնը, ով աջակցում է Ադրբեջանին օգնելու և զինելու վերաբերյալ օրենսդրությանը, և վերջերս հրապարակավ հայտարարել է, որ ոչ մի հայ չպետք է իրավունք ունենա ծառայել Կոնգրեսում։

Եթե ցանկանում եք օգնել, որպեսզի Իլհամ Ալիևի այս թունավոր դաշնակիցները դուրս մնան Կոնգրեսից: Գասենյանկը կոչ է արել կապ հաստատել իրենց հետ՝ գրեք մեզ՝ [email protected] հասցեով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր