Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ, որին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիրմիր Զելենսկուն Ռուսաստանին ուղղված «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար «հարթակ տրամադրելու» կտրականապես անընդունելի լինելու մասին, աասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է Հայաստանի տարածքում, ԵՄ հովանու ներքո վերջերս անցկացված միջոցառումների շրջանակում, Կիևի նացիստական ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանին ուղղված ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «հարթակ տրամադրելու» կտրականապես անընդունելի լինելու մասին»,- ընդգծել են գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ Երևանը պատշաճ բացասական գնահատական չի տվել Հայաստանում Զելենսկու՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններին, ինչը, ըստ ռուսական կողմի, չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների գործընկերային բնույթին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում գտնվում էր Հայաստանում։