00:00:00

«Հարստացված ուրանն իր տեղում է». Իրանը հայտարարել է՝ Թրամփը ստում է

21:11, 07 մայիս 2026 Քաղաքականություն

Հարստացված ուրանը դուրս չի բերվել Իրանից, հայտարարել է Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Բեհնամ Սայիդին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների։

Թրամփը երեկ, մասնավորապես, նշել էր, թե Իրանի հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգնորին փոխանցելու պայմանն է ընկած իրանական ու ամերիկյան կողմերի բանակցությունների հիմքում, և թե՝ դրա հիման վրա է «համաձայնություն հաստատվելու»։ ԱՄՆ նախագահը պնդել էր նաև, որ բացառում է ապագայում Իրանում ուրանի՝ 3,67%-ից ավելի հարստացումը։

«Թրամփի հայտարարությունները՝ Իրանից 400 կգ ուրան դուրս բերելու մասին քաղաքական բլեֆ են, մաքուր սուտ։ Ոչ մի գրամ ուրան դուրս չի բերվել երկրից»,- Սայիդիի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր