Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով Արարատի մարզում նոր պաշտոնանկություններ են եղել։ Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից: Ավելի վաղ հայտնի էր դարձել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանի և Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանի պաշտոնանկության մասին։