00:00:00

Մանկապղծության մեջ մեղադրվող 65-ամյա Այնազյանին կալանավորեցին

18:26, 07 մայիս 2026 Իրավական

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող 65-ամյա Դավիթ Այնազյանը կալանավորվեց։

 

Նրան կտեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ։

 

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր