00:00:00

«Եվս մի պատվական, նվիրյալ հայ գնաց՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին». Բագրատ Սրբազանը ցավակցել է Կոնստանտին Տեր-Մովսիսյանի ընտանիքին

18:13, 07 մայիս 2026 Քաղաքականություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից ցավակցագիր է հղել իշխանության անարդարությունների դեմ պայքարող Կոնստանտին Տեր-Մովսիսյանի մահվան կապակցությամբ.

 

«Ցավով տեղեկացա մեր շատ սիրելի Կոնստանտին Տեր-Մովսիսյանի այս աշխարհից` մեզանից մեկնելու տխուր իրականության մասին:

 

Եվս մի պատվական, նվիրյալ հայ մարդ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով, վստահ ասում եմ` զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին:

 

Խոնարհումս քեզ, սիրելի Կոնստանտին :

 

Աղոթքս հոգուդ խաղաղության համար:

 

Քո մեկնելով ևս առավել պարտավորեցրեցիր մեր Հայրենիքի շուտափույթ ազատագրման սրբազան գործը:

 

Ցավակցություններս սիրելի Կոնստանտինի ընտանիքին և բոլոր հարազատներին, ընկերներին և մեզ բոլորիս:

 

Հոգիդ խաղաղ թող հանգչի:

 

Տիրոջ լույերի մեջ սիրելի մարդ, սիրելի, հոգի, սիրելի եղբայր,

 

Խոնարհումով և աղոթքով`

 

Հայրենիքի կալանավոր

 

Բագրատ արք. Գալստանյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր