00:00:00

Մարզերում ամենաշատը սպասում են Ծառուկյանի այցին. հարցումների արդյունքները

12:08, 07 մայիս 2026 Քաղաքականություն

«Նախընտրական զարգացումների մոնիթորինգ» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում՝ պարզելու քաղաքական գործիչների նկատմամբ հանրային սպասումները, ինչպես նաև նրանց այցերի ազդեցությունը վարկանիշների վրա։


Հարցման արդյունքները ներկայացնում ենք ստորև.

Ըստ այդմ՝

1. «Ո՞ր քաղաքական գործչի այցին եք ամենից շատ սպասում» հարցին ի պատասխան ՀՀ տարածքում ստացվել են հետևյալ արդյունքները.

1. Գագիկ Ծառուկյան՝ 37%
2. Նարեկ Կարապետյան՝ 18% (Սամվել Կարապետյանի դեպքում՝ 34%)
3. Նիկոլ Փաշինյան՝ 14%
4. Ռոբերտ Քոչարյան՝ 10%
5. Արման Թաթոյան՝ 7 %
6. Այլ՝ 4%
7. Հրաժարվում եմ պատասխանել՝ 10 %

2. «Ո՞ր քաղաքական գործչի այցին եք ամենից շատ սպասում» հարցին ի պատասխան  Երևանի տարածքում ստացվել են հետևյալ արդյունքները.

1. Ռոբերտ Քոչարյան՝ 17%
2. Գագիկ Ծառուկյան՝ 15%
3. Նարեկ Կարապետյան՝ 13 % (Սամվել Կարապետյանի դեպքում՝ 27%)
4. Նիկոլ Փաշինյան՝ 9%
5. Անդրանիկ Թևանյան՝ 8%
6. Արման Թաթոյան՝ 6%
7. Հայկ Մարության՝ 4%
8. Հրաժարվում եմ պատասխանել՝ 28%

3. «Ինչպե՞ս է փոխվել քաղաքական գործչի վարկանիշը տվյալ բնակավայր այցից հետո (չափումներն անցկացվել են քաղաքական գործիչների՝ այս կամ այն մարզ/գյուղ այցին հաջորդած 1-5 օրերի ընթացքում՝ միջինացված հաշվարկով):

1. Գագիկ Ծառուկյան («Բարգավաճ Հայաստան»)՝ 7-17%
2. Նարեկ Կարապետյան («Ուժեղ Հայաստան»)՝ 13-17%
3. Ռոբերտ Քոչարյան («Հայաստան դաշինք»)՝ 5-8%
4. Արման Թաթոյան («Միասնության թևեր»)՝ 2-4%
5. Նիկոլ Փաշինյան («Քաղաքացիական պայմանագիր»)՝ 20-16%  (միակ դեպքը, երբ քաղաքական գործչի մարզային այցից հետո արձանագրվել է վարկանիշի անկում):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր