00:00:00

19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ

11:50, 07 մայիս 2026 Իրավական

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

Այս մասին Irakanum.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ դատախազը նախօրեին հանրային քրեական հետապնդում էր հարուցել։

Մայիսի 6-ին Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել էին 19-ամյա վարորդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր