00:00:00

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը կհասնի իր նպատակին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

23:01, 06 մայիս 2026 Քաղաքականություն

 

 

Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։
 
X-ի իր էջում Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է․ «Մենք առաջընթաց ենք գրանցել ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում։
 
Ես գիտեմ՝ այն հայերի համար մեծ նշանակություն ունի։
 
Այն կարևոր նշանակություն ունի նաև ԵՄ-ի համար, քանի որ սրա արդյունքում մեր ժողովուրդները ավելի են մոտենում իրար։ Ես վստահ եմ՝ մենք կհասնենք ցանկալի արդյունքին»։
 
Նմանատիպ մի գրառում է կատարել նաև ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները․
 
«Հայաստանից այսօր շատ դրական ազդակներ ենք ստանում. վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկում ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության և սահմանների կառավարումը ամրապնդելու ուղղությամբ։
 
Սրանք վիզաների ազատականացման գործընթացի հիմնական պահանջներն են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր