«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սպիտակի գազալցակայաններից մեկում։
«Վնասվել է քաղաքացու ծնոտը, ատամնաշարը, աչքը»,- լրատվամիջոցին պատմել է ականատեսներից մեկը։ Գոռ Ակուլյանն ի վիճակի չի եղել պատասխանել «Իշխանության» հարցերին։
ՆԳՆ-ից լրատվամիջոցին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են և փոխանցել են Քննչական կոմիտե։ Նախաքննական մարմնից էլ նշել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մեղադրյալ, ձերբակալված անձ չկա։
Factor.am-ն էլ Շենավանի ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մխիթարյանին տեղի ունեցածի առնչությամբ հարց է ուղղել։
Ի պատասխան՝ ՔՊ-ականն ասել է․ «Սխալ տեղեկություններ են տարածվել մամուլում»,- ու անջատել հեռախոսը։