00:00:00

Դուշանբեում քննարկված ծրագրերը եւ ստորագրված համաձայնագրերը շատ դրական էին. Արարատ Միրզոյան (ֆոտո)

13:33, 02 հունիս 2018 Տնտեսություն

Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում եւ տեղի ունեցած շփումներում թե՛ քննարկված կոնկրետ ծրագրերը, թե՛ ստորագրված համաձայնագրերը գնահատում եմ շատ դրական եւ մեր երկրի համար իսկապես կարեւոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ավարտվեց մայիսի 31 - հունիսի 1 Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների եւ այլ խնդիրների վերաբերյալ։ Քննարկվեցին մեր երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ ԱՊՀ երկրների վարչապետերի հետ շփվեցինք նաեւ ոչ ֆորմալ միջավայրում, այդ թվում եւ «առանց փողկապների» ընթրիքի ընթացքում։ Թե՛ ոչ ֆորմալ շփումների, թե՛ պաշտոնական հանդիպումների ընթացքում մեր գործընկերներին փոխանցեցի մի քանի կարեւոր ուղերձներ, այդ թվում այն մասին, որ Հայաստանը շարունակելու է ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացումը։ Նաեւ տեղեկացրեցի, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների բերումով նախագահի լիազորություններն, ըստ էության, փոխանցվել են վարչապետին, իսկ վարչապետինը՝ առաջին փոխվարչապետին, ուստի այսուհետ ԱՊՀ պետությունների գլուխների ձեւաչափում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վարչապետը, իսկ կառավարությունների ղեկավարների խորհրդում՝ ՀՀ առաջին փոխվարչապետը։ Պատվիրակության անդամներ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հնարավորություն ունեցան առարկայական հանդիպումներ ունենալ իրենց գործընկերների հետ, քննարկել մեր տնեսության համար հեռանկարային մի շարք հարցեր, այդ թվում էներգակիրներին, ոսկեգործությանը, գյուղանտեսությանը վերաբերող կոնկրետ ծրագրեր։ Թե՛ այցի ընթացքում տեղի ունեցած շփումները, թե՛ քննարկված կոնկրետ ծրագրերը, թե՛ ստորագրված համաձայնագրերը գնահատում եմ շատ դրական եւ մեր երկրի համար իսկապես կարեւոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր