Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում մասնակցել է ռազմական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության «SAHA EXPO» միջազգային ցուցահանդես-տոնավաճառին։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում նա նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններին, տեղեկացնում է Ermenihaber.am-ը։
Յըլմազը հայտնել է, որ իրենք ցանկանում են` Հարավային Կովկասում հաստատվի մնայուն խաղաղություն։
«Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել այս գործընթացում։ Մեր գնահատմամբ՝ խաղաղությանը շատ քիչ է մնացել։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը, որպես ռազմավարական նշանակության մեծ տարածաշրջան, շատ ավելի տարբերվող դերակատարում կունենա թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով»,-հավելել է հարևան երկրի փոխնախագահը։