00:00:00

ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ. Արմեն Գրիգորյան

14:21, 06 մայիս 2026 Քաղաքականություն

Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Եվրոպան՝ ուժի և գերակայության նոր ձևերի միջև․ աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը:

ԱԽ քարտուղարը նշել է, որ այսօր ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, իսկ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր դեր է վերապահված բազմազանեցման քաղաքականությանը:

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության և խաղաղության տարածաշրջանի։

Նա նաև նշել է, որ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։ Այս համատեքստում Գրիգորյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր