00:00:00

Բելառուսը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որակել է նախընտրական պոպուլիզմ և բողոքի նոտա հղել Հայաստանին

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել պաշտոնական Երևանին՝ «հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։

Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտան հանձնել է Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Սարգսյանին այդ կապակցությամբ կանչել են Բելառուսի ԱԳՆ։

Բելառուսական կողմը նոտան հանձնելիս հայտարարել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները  Բելառուսի մասին նախընտրական պոպուլիզմ են և Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։

Ալեն Սիմոնյանը օրեր առաջ հայտարարել էր. «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր