Հիանալի էր լինել Հայաստանում՝ Երևանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
«Անվտանգային իրավիճակի բարդացման պայմաններում համատեղ աշխատանքն առավել քան երբևէ կարևոր է մեր հասարակություններն ավելի ուժեղ և անվտանգ դարձնելու համար: ՆԱՏՕ-ն շարունակում է առանցքային դեր խաղալ որպես դաշնակիցների անվտանգության անկյունաքար»,- նշել է Ռյուտեն: