00:00:00

Միլիարդավոր դոլարների գումար է գալիս բյուջե, բայց հեղափոխությունից հետո Շիրակում աղքատությունն աճել է. Նարեկ Կարապետյան

21:27, 04 մայիս 2026 Քաղաքականություն

 

 

Անցած տարիների ընթացքում տեսել ենք՝ ինչպես է Գյումրին դիմավորել մարդկանց, և ինչպես են այդ մարդիկ շնորհակալություն հայտնել Գյումրիին։ Հայաստանում իր քաղաքական հայացքներով Գյումրին միշտ առանձնացել է։ Այս մասին Գյումրիում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի։ Ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ Շիրակի մարզում, միլիարդավոր դոլարների գումար է գալիս բյուջե, բայց հեղափոխությունից հետո Շիրակում աղքատությունն աճել է։ Սա վերաբերմունքն է այն մարդկանց, ովքեր այստեղից են սկսել և գնացել Երևան։ Այս ամենի պատճառն այն է, որ պետք է անցյալի քննություն անցկացնենք, նոր մարդկանց հնարավորություն տանք, տեսնենք՝ ինչ անցյալ է ունեցել մարդը մինչև իշխանության գալը»:
 
Կարապետյանը նաև հավելել է, որ իշխանության գալուց հետո իրենց առաջնային խնդիրը լինելու է Գյումրիում աղքատության հաղթահարումը, որի նպատակով ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որի շնորհիվ 5 հոգանոց աղքատ ընտանիքը ստանալու է 150,000 դրամ գումար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր