00:00:00

ԱՄԷ-ում հայտարարվել է հրթիռային վտանգ. Պաշտպանության նախարարությունը հայտնել է իրանական լայնամասշտաբ հարձակման մասին

21:03, 04 մայիս 2026 Քաղաքականություն

Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման ազգային վարչությունը նախազգուշացում է տարածել, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերն արձագանքում են հրթիռային սպառնալիքին, հայտնում է Al Jazeera-ն:

Այս հայտարարությանը նախորդել էր մոտ երկու ժամ առաջ ստացված նմանատիպ նախազգուշացումը, որն առաջինն էր իր տեսակի մեջ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր:

Իր հերթին, Արաբական Միացյալ Էմիրությունների Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի ՀՕՊ միջոցները ներկայում պայքարում են Իրանից արձակված հրթիռային հարվածների և մոտեցող անօդաչու թռչող սարքերի դեմ: Նախարարությունը հաստատում է, որ երկրի տարբեր հատվածներում լսվող ձայները Արաբական Միացյալ Էմիրությունների ՀՕՊ համակարգերի բալիստիկ հրթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսման արդյունք են: 

«Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվորեն արձագանքում են հրթիռների և անօդաչու թռչող սարքերին առնչվող  սպառնալիքներին: Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ամբողջ երկրում լսվող ձայները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ շարունակվող մարտական գործողությունների հետևանք են»,- նշվում է երկրի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր