«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։
Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությանը։
Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի իշխանությունների պատրաստակամությունը երկխոսության և ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում կառուցողական համագործակցության նպատակով։
Վրացական կողմը մտահոգություն է հայտնել քաղաքական դրդապատճառներով միջազգային մեխանիզմների օգտագործման աճող միտման վերաբերյալ և հույս հայտնել, որ այս պրակտիկան կփոխվի։
Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է Վրաստանի կառավարության հավատարմությունը հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և օրենքի գերակայության ապահովմանը։
Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Aliq.ge