00:00:00

Հարգելի՛ պարոն Մակրոն, ուզում եք Ձեր Նիկոլին ամեն կերպ մաքուր դուրս բերել, բայց դա մի՛ արեք հայ ժողովրդի հաշվին. Զաքարյան

18:15, 04 մայիս 2026 Քաղաքականություն

Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին հայտարարել էր, իբրև «8տարի առաջ ոչ ոք (եվրոպական քաղաքական գործիչներից-խմբ.) չէր գա Հայաստան, որովհետև Հայաստանը «Ռուսաստանի արբանյակ» էր դիտարկվում»։

 

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն, արձագանքելով Ֆրանսիայի նախագահի այս պնդմանը, նշել է.

 

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասում է՝ «ութ տարի առաջ, ոչ ոք այստեղ չէր գա»:

 

Նիկոլը կազմակերպեց հեղափոխությունը (փաստացի՝ Հայաստանին կանգնեցնելով գոյաբանսմական վտանգի առաջ) և շատերը (8 տարի հետո) առաջին անգամ եկան Հայաստան:

 

Թվաբանության ու վիճակագրության հետևից չընկնենք: Չթվարկենք առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք դեպի Հայաստան ԵՄ և աշխարհի շատ այլ երկրների լիդերների պաշտոնական ու աշխատանքային հարյուրավոր այցերը:

 

Վերցնենք միայն ֆրանկոֆոնիան: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2017թ.-ին որոշվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Այդ որոշումը կայացնելիս Ֆրանսիայի նախագահը ոչ միայն դեմ չի եղել «ՌԴ դե ֆակտո արբանյակ» երկրում հավաքել ֆրանկոֆոն 57 լիդերներին, այլև ողջունել ու աջակցել է այդ որոշմանը:

 

Հարգելի՛ պարոն Մակրոն, ես հասկանում եմ ձեզ: Ուզում եք ձեր Նիկոլին ամեն կերպ մաքուր դուրս բերել «թավշյա հեղափոխության» աղետալի հետևանքներից և նորից վերարտադրել նրա իշխանությունը:

 

Բայց խնդրում եմ, դա մի արեք հայ ժողովրդի ու Հայաստանի հաղթական անցյալի հաշվին: Վստահ եմ՝ Դուք ավելի լավ գիտեք, որ մեզ՝ հայերիս աշխարհում ավելի շատ էին հարգում ու գնահատում մինչև 2020թ. քան դրանից հետո»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր