00:00:00

Իրանի ԱԳՆ-ից մանրամասնել են, թե ինչ են քննարկում ԱՄՆ-ի հետ բանակցություններում

13:35, 04 մայիս 2026 Քաղաքականություն

Թեհրանը Վաշինգտոնի հետ քննարկում է միայն հակամարտության ամբողջական ավարտի հարցը, Իրանի միջուկային ծրագրին վերաբերող ասպեկտների մասին բոլոր մանրամասները շահարկումներ են, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին:

«Ալ Ջազիրան», հղում անելով իր աղբյուրներին, նախկինում պնդել էր, որ Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է երկարաժամկետ խաղաղության եռաստիճան ծրագիր, որը ներառում է ուրանի հարստացման դադարեցում մինչև 15 տարի ժամկետով: Ավելի ուշ իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հերքել է այս տեղեկատվությունը, նշելով, որ Իրանի առաջարկները ԱՄՆ-ին չեն ներառում դրույթներ, որոնք պահանջում են Թեհրանից սառեցնել ուրանի հարստացումը կամ բացել Հորմուզի նեղուցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր