Այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնության շնորհիվ, համաձայնություն, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար, որը պետք է տոնվի Եվրոպայում, որտեղ պատերազմները կարծես թե գերակայում են, այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նշեց՝ այս համաձայնագրի շնորհիվ է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավվել են. «ԵՄ-ն պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ՝ ապահովելով այս պահի անդառնալիությունը՝ խաղաղության և հնարավորությունների, բարգավաճման։
Կենսական նշանակություն ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, պայքարել արտաքին ազդեցությունների և ապատեղեկատվության դեմ»։