00:00:00

«Պրահա-2»-ը փորձագիտական շրջանակներում արդեն կոչվում է «սովորած դասերի» սցենար

20:54, 03 մայիս 2026 Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում մի կարևոր օրինաչափության վրա․ 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովից հետո Արցախը կարճ ժամանակում անցավ Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ։

Այսօր Երևանում անցկացվող վեհաժողովը, ըստ փորձագետների, կառուցված է նույն ձևաչափով և կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության հետագա սահմանափակմանը։ Պրահայի ձևաչափի առանձնահատկություններն են՝ փակ հանդիպումներ՝ առանց լայն հանրության վերահսկողության, միակողմանի զիջումներ և արտաքին միջնորդների գերիշխող դերակատարություն։

Ի՞նչ փոխվեց Պրահայից հետո․ Արցախի շրջափակում, Լաչինի միջանցքի փակում, 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիա, Արցախի հայերի բռնի տեղահանում։

«Պրահա-2»-ը փորձագիտական շրջանակներում արդեն կոչվում է «սովորած դասերի» սցենար․ ցավոք՝ ոչ թե հայկական կողմի, այլ հակառակորդի։

Ամեն անգամ նույն գործիքներն աշխատում են, քանի որ իշխանությունները, ըստ այդ գնահատականների, բավարար դիմադրություն չեն ցուցաբերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր