00:00:00

Սամվել Կարապետյանի ազատ տեղաշարժը սահմանափակելով նպատակ ունեն խոչընդոտել նրա շփումն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների հետ. Մելոյան

14:45, 03 մայիս 2026 Քաղաքականություն

Մենք այն քաղաքական ուժն ենք, որի նկատմամբ ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը բացահայտ կերպով խախտված է, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

«Այդ մասին բազմաթիվ արձանագրումներ են արել միջազգային գործընկերները։ Մեր կուսակցության քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանն անազատության պայմաններում է, այդ անազատությունն արհեստական է։ Նրա նկատմամբ սահմանափակումներն ամբողջովին վերացել են, միայն նրա ազատ տեղաշարժի հնարավորությունն է սահմանափակված»,-ասաց Գոհար Մելոյանը։

Նա նշեց, թե դրա նպատակը Սամվել Կարապետյանի շփումը ՀՀ քաղաքացիների հետ սահմանափակելն է։

«Շարունակում ենք լիահույս մնալ, որ իրավունքը գերակայելու է և Սամվել Կարապետյանը հնարավորություն է ունենալու մասնակցելու ընտրական գործընթացին»,-ասաց Մելոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր